Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դաշնակիցները մի կողմ չեն կանգնի, եթե Ռուսաստանը օգնություն խնդրի Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Այս մասին TACC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Մինչ այժմ քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության խնդրանքներ չի ստացել: Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձը այս տեսակի խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Զգալի է նաեւ երկկողմ միջգերատեսչական համագործակցության ներուժը։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանը օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն կանգնի»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Տասմագամբետովի խոսքերով, ՀԱՊԿ քարտուղարությունը խոր ցավի զգացումով է ընդունել Մախաչկալայի եւ Դերբենտի ողբերգական իրադարձությունների մասին լուրը։
«Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկիչների գործողությունները եւ միջկրոնական ատելություն հրահրելու ցանկացած փորձ, նման հանցագործությունները արդարացում չունեն»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։