Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը «Интерфакс»-ին հայտնել է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին ձերբակալելու վերաբերյալ, «աննշան» է համարում։
«Սա օդում արված թափահարություն է, քանի որ ՄՔԴ-ի իրավասությունը չի տարածվում Ռուսաստանի վրա եւ ընդունվել է մեր երկրի դեմ Արեւմուտքի հիբրիդային պատերազմի շրջանակներում»,- մեջբերում է գործակալությունը ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։
Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին եւ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու վճիռը այսօր հրապարակել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների եւ խաղաղ բնակչությանը վնասելու մեղադրանքով։
Նշենք նաեւ, որ 2023 թվականին ՄՔԴ-ն ձերբակալության վճիռներ էր կայացրել նախագահ Վլադիմիր Պուտինի եւ երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի համար՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների դեպորտացիայի համար։