Արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետեւանքներ կունենա։ Նման հայտարարություն արել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային փորձագիտական ֆորումի ընթացքում։
Նրա խոսքով, Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արեւմուտք, որի վրա ուղղակի անհնար է աչէ փակելը։ «Քննարկումներ են ընթանում նաեւ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ»,-հիշեցրել է Օվերչուկը։
«Պետք է նաեւ հասկանալ, որ Եվրամիությունն ու Եվրասիական միությունը անհամատեղելի են։ Այն օգուտները, որոնք ինչ որ պետություն ստանում է Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալուց, պետք է ընկալվի որպես այն գինը, որը մենք վճարում ենք մեր անվտանգության եւ ռազմավարական խորության համար։ Ուստի արտատարածաշրջանային որոշ խաղացողների այնտեղ գալն, իհարկե, կունենա իր հետեւանքները։ Մենք այստեղ նվերների բաշխումով չէ, որ զբաղված ենք»,-ասել է Օվերչուկը եւ հավելել, որ Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի հետ լավ տնտնեսական ու եղբայրական հարաբերություններով։