Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ շարունակական երկխոսությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ պայմանավորվածությունների իրականացմանը: