Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին ռազմագերիներ են փոխանակել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հաղորդվում է, որ Ուկրաինան վերադարձրել է գերության մեջ պահվող 90 ռուս զինծառայողի, Ռուսաստանը՝ 90 ուկրաինացի զինծառայողի։
ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ ռազմագերիների փոխանակման որպես միջնորդ հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւս հաստատել էր, որ ռուսական գերությունից 90 ուկրաինացի զինվորական է վերադարձել։
Վերջին անգամ Մոսկվան եւ Կիեւը գերիների փոխանակման մասին հայտնել էին 2024 թվականի մայիսի 31-ին։ Այդ ժամանակ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ փոխանակումը կատարվել էր 75-ը 75-ի դիմաց։ Զելենսկին պարզաբանել էր, որ ռուսական գերությունից վերադարձել էին Ուկրաինայի զինված ուժերի եւ Ուկրաինայի ազգային գվարդիայի զինվորականները, սահմանապահները, ինչպես նաեւ չորս քաղաքացիական անձինք։