Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը եւ այն հանձնել Ադրբեջանին։ Նման հայտարարություն, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հնչեցրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագորղների հետ զրույցի ժամանակ։
«Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,-ասել է Գրիգորյանը։
Նա նաեւ հավելել է, որ առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա։