ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։ Նման որոշում այսօր կայացրել են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների դեսպանները։ Ներկայիս ղեկավար Յանս Ստոլտենբերգն պաշտոնը կլքի աշնանը։
«Չորեքշաբթի օրը՝ հունիսի 26-ին, Հյուսիսատլանտյան դաշինքը որոշել է ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեին, ով կփոխարինի Յանս Ստոլտենբերգին»,-ասվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության տեքստում։
Ռյուտեի նշանակումը ֆորմալ բնույթ էր ստացել, երբ նախորդ շաբաթ նրա միակ մրցակիցը՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, հայտարարեց, իր թեկնածությունը հանելու մասին։
Հունիսի 20-ին Ռյուտեի թեկնածությունը հաստատել էին Դաշինքի բոլոր 32 անդամները, թեեւ պաշտոնական հավանության մասին կհայտարարվի ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա հուլիսին Վաշինգտոնում։
57-ամյա Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Ուկրաինա Ռուսաստանի շարունակվող ներխուժման հետեւանքով ձեւավորված բարդ կացության եւ ԱՄՆ-ի հետագա ռազմական օգնության չափի վերաբերյալ անորոշության պայմաններում, հատկապես նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:
Ռյուտեն համարվում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հավատարիմ կողմնակից՝ միեւնույն ժամանակ հանդես է գալիս հակամարտության դիվանագիտական ճանապարհով լուծման օգտին։ Նրա կառավարման տարիներին Նիդեռլանդները դարձել է Ուկրաինայի առաջատար գործընկերներից մեկը։