Ռուսաստանը չի ճանաչում եւ անհեթեթ է համարում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի կալանավորման Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) վճիռները։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք ընդունում այս դատարանի իրավասությունը, մենք համապատասխան կանոնադրության անդամ չենք։ Համապատասխանաբար, մենք չենք ճանաչում այդ վճիռները։ Մենք դրանք բավականին անհեթեթ ենք համարում, ինչպես նախորդ երկու հրամանները, որոնք վերաբերում էին պետության ղեկավարին եւ երեխաների մեր օմբուդսմենին»,-ասել է Պեսկովը։
Հունիսի 25-ին ՄՔԴ-ի նախաքննական պալատը հայտնեց Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Շոյգուի եւ ԳՇ պետ Գերասիմովի ձերբակալելու վճռի մասին, որը տրվել էր Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված ռմբակոծությունների մեղադրանքի հիմքով։ Նրանք մեղադրվում են մարդկության դեմ իրականացրած հանցագործության մեջ։