ԵՄ դեսպանները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների շուրջ։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդում Բելգիայի ներկայացուցչությունը։
«Այս [պատժամիջոցների] փաթեթը կամրապնդի մեր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեմ մեր արձագանքը, ներառյալ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Reuter-ն էլ հայտնում է, որ ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան առանձին հայտարարության մեջ նշել է, որ նոր պատժամիջոցները «փակում են պատժամիջոցների ռեժիմի ամենամեծ բացը»։
Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով, որը մեջբերում է գործակալությունը, պատժամիջոցները վերաբերում են երկակի նշանակության ապրանքներին, այդ թվում՝ կենցաղային տեխնիկայի մեջ օգտագործվող չիպերին, ինչպես նաեւ առաջադեմ տեխնոլոգիաներին եւ ռազմական արտադրանքին:
Deutsche Welle-ն նշում է, որ Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների հարցը հրատապ է դրվել օրակարգ, քանի որ սա Բելգիայի գլխավորած մշտական ներկայացուցիչների վերջին հանդիպումն էր։ Հուլիսի 1-ից Եվրամիությունը ռոտացիոն կարգով կգլխավորի Հունգարիան։
«Վերջին ամիսներին ակնհայտ դարձավ, որ [Ռուսաստանի դեմ] պատժամիջոցների հիմնական շրջանցումը տեղի է ունենում Բելառուսի միջոցով։ Երբ մենք բանակցում էինք 14-րդ փաթեթի շուրջ, մենք կենտրոնանում էինք միայն Ռուսաստանի վրա, բայց մնում էր մի ճեղքվածք, որը պետք էր փակել»,- Deutsche Welle-ին Բրյուսելից ասել է դիվանագիտական աղբյուրը։
Հունիսի 24-ին Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ տասնչորսերորդ փաթեթը՝ ուկրաինական պատերազմի պատճառով։ Պատժամիջոցները ներառել են 116 մարդու եւ իրավաբանական անձանց։ Սահմանափակվել են նաեւ ռուսական հեղուկ բնական գազի տարանցման համար եվրոպական նավահանգիստների օգտագործումը։ ԵՄ-ն կշարունակի Ռուսաստանից գնել հեղուկ գազ, սակայն կարգելի դրա վերաարտահանումը դեպի երրորդ երկրներ։