Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հայտարարել է, որ դարդարեցնում է նախագահական ընտրություններին մասնակցությունը եւ հանում է իր թեկնածությունը։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ի իր էջում։
«Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու եւ Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի, ինչպես նաեւ որոշ ուլեմաների (աստվածաբան-գիտնականների) եւ համախոհների խնդրանքին ի պատասխան՝ ես հրաժարվել եմ շարունակել ճանապարհը եւ հուսով եմ, որ իմ երեք եղբայրները կօգտվեն համախմբվելու եւ հեղափոխության շարժումը ուժեղացնելու հնարավրությունից»,-ասվում է գրառման մեջ։
Ղազիզադե Հաշեմիի խոսքով՝ այժմ իր պարտականությունն է «ապահովել երկրի շահերը»։
Իր հայտարարության վերջում նա նաեւ շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին, իր համախոհներին, նախընտրական շտաբի անդամներին եւ հույս հայտնել, որ երկիրը կշարունակի մահացած նախագահ Էբրահիմ Ռայիսիի քաղաքական կուրսը։
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Նման որոշում կայացվել էր մայիսի 19-ին Իրանի հյուսիսում գտնվող Արեւելյան Ադրբեջան նահանգում նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ նրան ուղեկցող պատվիկաության այլ անդամների ուղղաթիռի կործանումից հետո։