Լեհաստանը, Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան կոչ են արել Եվրամիությանը պաշտպանական գիծ կառուցել Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանի երկայնքով։ Առաջարկի նպատակը Մոսկվայի ռազմական սպառնալիքներից եւ այլ վնասակար գործողություններից ԵՄ-ն պաշտպանելն է, գրում է Reuters-ը։
«Ռուսաստանի եւ Բելառուսի հետ ԵՄ արտաքին սահմանի երկայնքով պաշտպանական ենթակառուցվածքի համակարգի կառուցումը կլուծի ԵՄ-ն ռազմական եւ հիբրիդային սպառնալիքներից պաշտպանելու սուր եւ հրատապ անհրաժեշտությունը»,- ասվում է այս երկրների ղեկավարների նամակում, որի հետ ծանոթացել է գործակալությունը։
Առաջարկը կքննարկվի հունիսի 27-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։
Հիբրիդային սպառնալիքները վերաբերում են ռազմական եւ ոչ ռազմական, ինչպես նաեւ գաղտնի եւ բացահայտ միջոցների համակցմանը, ներառյալ ապատեղեկատվությունը, կիբեր հարձակումները, տնտեսական ճնշումը եւ միգրանտների տեղափոխումը ԵՄ երկրների հետ սահմաննային շրջաններ:
Որոշ եվրոպացի դիվանագետներ Ռուսաստանի եւ Բելառուսի հետ 700 կիլոմետրանոց սահմանի երկայնքով նման պաշտպանական գծի կառուցման արժեքը գնահատել են մոտ 2,5 միլիարդ եվրո (2,67 միլիարդ դոլար):
ԵՄ-ի արեւելյան սահմանին ցամաքային պաշտպանության գիծ ստեղծելու կոչը հետեւում է Հունաստանի եւ Լեհաստանի նախաձեռնությանը, որի համաձայն առաջարկվում է ԵՄ-ի երկների հակաօդային պաշտպանության առաձին համակարգերի համատեղմամբ ստեղծել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ՝ Իսրայելի «Երկաթե գմբեթի» օրինակով։