Բայդենի վարչակազմը նախատեսում է Ադրբեջանին եւ Հայաստանին ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ միասին հրավիրել Վաշինգտոնում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի միջոցառումներին, որտեղ երկրները հնարավորություն կունենան քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաեւ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը: Այս մասին գրում է Turan գործակալությունը՝ հղում կատարելով Վաշինգտոնում երկու աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
«Թեեւ լիովին պարզ չէ, թե արդյոք հրավերներն արդեն ուղարկվել են կամ ընդունվել են, այնուամենայնիվ Վաշինգտոնի պաշտոնյաները կարծում են, որ ՆԱՏՕ-ի առաջնորդների առաջիկա հանդիպումը ԱՄՆ մայրաքաղաքում, որը կմեկնարկի երկու շաբաթից «հիանալի հնարավորություն» կլինի, որը բաց թողնելը դժվար թե լավ ճիշտ լինի»,-գործակալությանը հայտնել է աղբյուրներից մեկը։
Այս մասին տեղեկությունները հրապարակվել են ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս O’Բրայենի Բաքու ուղեւորվելու մասին տարածած հայտարարությունից հետո, որտեղ ըստ նա նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը եւ ընդգծելու Վաշինգտոնի հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացին: