Վաշինգտոնը նախագահ Ալիեւին միանգամայն հստակ հասկացրել է, որ եկել է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու ժամանակը։ Այս մասին նախօրեին՝ հունիսի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի ենթահանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը՝ պատասխանելով հունիսի 27-29-ը Ադրբեջան եւ Խորվաթիա սպասվող այցերի մասին հարցերին։
Խոսելով Ադրբեջանի նախագահ Ալիեւին փողանցելիք մեսիջի մասին հարցին փոխպետքարտուղարը նշել է, որ խաղաղությունը «միայն Ադրբեջանի համար չէ, որը հույս ունի, որ իրեն կհրագեն որպես համաշխարհային լիդերի, երբ անցկացնի կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը։ Սա նաեւ Կենտրոնական Ասիայի համար է»։
Օ’Բրայենի խոսքերով այս բոլոր երկրներն այժմ իրենց արտահանումը աշխարհի այլ երկրներ կազմակերպում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի միջոցով, եւ որպեսզի այլընտրանքային ելքունենան պետք է աշխատեն արտահանումները կազմակերպել նաեւ Ադրբեջանի տարածքով։
Մեկ ճանապարհը գնում է Վրաստանի տարածքով դեպի Սեւ ծով, բայց մեկ այլ պոտենցիալ ավելի լայն ճանապարհ կանցնի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով:
«Ուղիներից մեկը Վրաստանի տարածքով գնում է դեպի Սեւ ծով, բայց մեկ այլ պոտենցիալ եւ ավելի լայն ճանապարհ կարող է անցնել Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիր՝ վերջ դնելու պատերազմին ու սարսափելի հակամարտությանը, որը պահպանվում է 1990-ականներից»,-ասել է փոխպետքարտուղար Օ’Բրայենը եւ ընդգծել․ «Եվ մեր ուղերձը հետեւյալն է․ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ միայն այս համատեքստում մենք կկարողանանք լուծել պատերազմի բազմաթիվ խնդիրներ»։
Օ՛Բրայենը նաեւ ասել է, որ Ալիեւի հետ կխոսի մարդու իրավունքների հարգման կարեւորության մասին։