Հայաստանում եվրամիության դիտորդական առաքելությունը ընդունել է Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։ Այս մասին ասվում է առաքելության X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
«Այսօր պատվիրակությունը հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ եւ միացել Գորիսում, Խաչիկում ու Երասխում գործող պարեկային խմբերին՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի եւ տեղում տիրող իրավիճակի մասին ավելին իմանալու համար»,-ասվում է գրառման մեջ։