Լիտվայի Սեյմի նախագահ Դաիգա Միերինան հայտարարել է, որ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ Ռիգայում կայացած հանդիպմանը խոսել են Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ դեպի ԵՄ անդամակցություն ուղղով գնալու մասին։
«Մենք խոսեցինք այն մասին, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն։ Եվ դրա համար նա ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ից։ Հայաստանը նաեւ տեղեկացրել է, որ ռուս զինվորականներն աստիճանաբար հեռանում են երկրից»,-տեղական Rus.LSM լրատվականի փոխանցմամբ ասել է Միերինան։
Ալեն Սիմոնյանն էլ լրատվականի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը հարեւանների նկատմամբ որեւէ հավականություններ չունի եւ միակը որին ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն է։
«Եվ այս հարցում մեզ անհրաժեշտ է Լատվիայի եւ եվրոպական այլ գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի եւ ԵՄ անդամների արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,-նշել Սիմոնյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի արձագանքը Հայաստանի ԵՄ անդամակցության շուրջ ՀՀ ԱԺ նախագահը նշել է․ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ինչ-որ խանդին, ապա պետք է լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին եւ ազնիվ լինեք գործընկերոջ հետ, նույնիսկ եթե այդ գործընկերը փոքր է: Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել Եվրամիության մաս»։
Սիմոնյանը նաեւ հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանում քննարկվել է ԵՄ անդամ դառնալու շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը։
«Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կանցկացնենք այդ հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ «այո»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Լրատվականն էլ ավելացնում է, որ Հայաստանի եվրոպական ուղղուն աջակցում է նաեւ Լատվիան։ Սեյմի խոսնակ Դաիգա Միերիան նշել է, որ Հայաստանին տեսնում է ժողովրդավարական երկրների մեկ ընտանիքում։