Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Գլխավոր շտաբին հանձնարարել է «արագ արձագանքման միջոցների առաջարկներ ներկայացնել» Սեւ ծովի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի թռիչքների վերաբերյալ։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշում է Սեւ ծովի վրայով ԱՄՆ ռազմավարական անօդաչու թռչող սարքերի թռիչքների ինտենսիվության աճի մասին, որոնք իրականացնում են հետախուզություն եւ դեպի թիրախներ ուղեկցում գերճշգրիտ զինատեսակների համար՝ տրամադրված Ուկրաինայի զինված ուժերին արեւմտյան երկրների կողմից՝ Ռուսաստանի օբյեկտներին հարվածելու համար»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նախարարությունը անօդաչու թռչող սարքերի թռիչքները համարում է սադրանք եւ կարծում է, որ դրանք «վկայում են Ուկրաինայի հակամարտությունում Կիեւի ռեժիմի կողմից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների աճող ներգրավվածության մասին»:
Նշվում է, որ նման թռիչքները մեծապես մեծացնում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հետ օդային տարածքում միջադեպերի հավանականությունը, ինչը մեծացնում է դաշինքի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ուղիղ առճակատման վտանգը։
«Դրա համար պատասխանատվությունը կրելու են ՆԱՏՕ-ի երկրները»,-ասվում է հայտարարության տեքստում։
Պաշտպանության նախարարության հայտարարությունը տարածվել է վերջերս Սեւ ծովի վրա ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքի խոցման մասին մամուլում տարածված տեղեկություններից հետո։