Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել վեցերորդ գումարման Միլի Մեջլիսը ցրելու եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Լրատվականի փոխանցմամբ Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները նշանակված են 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։
Նշենք, որ հունիսի 20-ին Ադրբեջանի իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունը խնդրանքով դիմել էր Ալիեւին խորհրդարանը լուծարելու եւ արտահերտ ընտրություններ նշանակելու համար, որի համար որպես հիմնական պատճառ նշվում էր նոյեմբերին Բաքվում սպասվող ՄԱԿ կլիմայի փոփոխության գագաթնաժողովի անցկացման շրջանի հետ խորհրադարանական հերթական ընտրություններ անցկացնելու անհամատեղելիությունը։
Նախօրեին էլ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հայտարարել էր խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը երկրի սահմանադրության հետ համապատասխանելու մասին։