Թուրքիան բաց է հարեւան Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք բաց ենք Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների համար։ Դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու պատճառներ չկան։ Մենք կարող ենք գործել միասին, ինչպես արել ենք նախկինում։ Մենք մտադիր չենք միջամտել Սիրիայի ներքին գործերին։ Դուք գիտեք, որ մենք նախկինում ընտանիքներով ենք բարեկամներ եղել [Սիրիայի նախագահ Բաշար] Ասադի հետ: Բարեկամությունը վերկանանգելու համար խոչնդոտներ չեմ տեսնում»,-ասել է Էրդողանը լրագողների հետ զրույցի ժամանակ։
Սիրիայի նախագահը հունիսի 26-ին ընդունելով սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւին հայտարարել էր, որ Դամասկոսը բաց է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների համար, եթե այդ գործընթացը հիմնված է ինքնիշխանության նկատմամբ հարգանքի եւ այն երկրի ողջ տարածքում վերականգնելու սիրիական պետության ցանկության վրա։