ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Բաքվում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանի Ֆրանսիայից նոր զինատեսակներ գնելու վերաբերյալ հարցին հայտարարել է, որ «յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք»՝ ընդգծելով, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ։
«Մենք լսել ենք տեղեկությունները, որ Հայաստանը զենք է գնում Ֆրանսիայից։ Սա նաեւ ցույց է տալիս, որ կողմերի միջեւ վստահությունը քիչ է միմյանց նկատմամբ, եւ դա հասկանալի է, քանի որ 30 տարի հակամարտություն է եղել»,-ասել է ամերիկացի դիվանագետը։
Պետքարտուղարի օգնականը նաեւ նշել է, որ կողմերն աշխատում են խաղաղության եւ վստահության ձեւավորման ուղղությամբ։