ԱՄՆ-ն Ադրբեջանին եւ Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հետ հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում։ Այս մասին Բաքվում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի եւ Եվրոպայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ նշելով, որ հրավերը արտգործնախարարների մակարդակով է։
Օ՛Բրայենը հույս է հայտնել, որ Բաքուն եւ Երեւանը կմասնակցեն միջոցառմանը եւ նշել, որ ընդհանուր առմամբ նման հրավեր ստացել է 30 երկիր։
Նշենք, որ նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանին եւ Ադրբեջանին հրավիրելու հավանականության մասին հայտնել էր ադրբեջանական Turan գործակալությունը։