Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հետ զրույցի ընթացքում Միրզոյանը անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ օրակարգի եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։
ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսի, Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի, ինչպես նաեւ Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով համակարգող Էնդրյու Կարուանա Գալիցիայի հետ։