Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ բանակցել միայն միջնորդների միջոցով։
The Philadelphia Inquirer պարբերականի հետ զրույցը ընթացքում պատասխանելով Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորության մասին հարցին՝ Զելենսկին նշել է. «Կարելի է գտնել մի մոդել, կարելի կլինի լուծումներ գտնելը: Այս մոդելն առաջին անգամ կիրառվեց հացահատիկի միջանցքի շուրջ բանակցությունների ժամանակ, երբ Ուկրաինան բանակցում էր ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի եւ Թուրքիայի հետ։ Նրանք իրենց հերթին իրենց վրա են վերցրել մեզ հետ բանակցելու, ապա Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագիր կնքելու պատասխանատվությունը։ Եվ այսպես ստացվեց. երկու հայելային համաձայնագիր, որոնց միջեւ կա ՄԱԿ-ը եւ Թուրքիան։ Համապատասխան մոդելը կարող է կիրառվե նաեւ տարածքային ամբողջականության, էներգետիկայի եւ նավագնացության ոլորտում, երբ տարբեր մայրցամաքների երկրները լուծում են պատրաստում որոշակի ճգնաժամի համար: Եվ միայն այս փաստաթուղթը, եթե այն բավարարի Ուկրաինային, կքննարկվի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Մենք այժմ ունենք նման մոդել»:
Նույն հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին նաեւ ասել է, որ այժմ բանակցություններ է վարում Ուկրաինայի արեւմտյան գործընկերների հետ՝ ավելի մեծ հեռահարության հրթիռների տրամադրման եւ դրանցով ռուսական օդանավակայաններին հարվածներ հասցնելու թույլտվություն շուրջ։