Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 1-ին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է, որ չունի այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք Եվրամիությունը պատրաստ է ընդունել Հայաստանին։
Հիշեցնելով իր այն հայտարարության մասին, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան որքան, որ դա թույլ տա հենց ԵՄ-ն, Փաշինյանը նշել է, որ եթե վստահություն չունենար ժողովրդի շրջանում այդ գաղափարի աջակցության վերաբերյալ, ապա նման հայտարարություն չէր անի։
«Հիմա խնդիրն ինչի՞ մեջ է՝ անել հանրաքվե, որ պարզել ժողովրդի կարծի՞քը։ Կներեք, ես որպես պաշտոնյա, որն իրավասու է ներկայացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, գիտեմ ժողովրդի կարծիքը»,-նշել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ հանրաքվե անելուց առաջ նախ պետք է կազմակերպել անեւ քարոզարշավ, իսկ այդ դեպքում մարդիկ հարցեր են բարձրացնելու ինչպե՞ս, ե՞րբ, որքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, Եվրամիությունն ուզում է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է, թե ոչ։
«Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»,-նշել է Փաշինյանը։