Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը աշխատանքային այց է կատարել Բելգորոդ քաղաք։ Այս մասին հայտնում է ռուսական TACC գործակալությունը։
Նշվում է, որ դեսպանը անդրադառնալով Բելգորոդում ուկրաինական բանակի ռմբակոծության հետեւանքներին նշել է, որ նման վայրը, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտ հոգեբանական ազդեցություն ունի ողջ քաղաքի վրա։
«Այստեղ կարելի է զգալ միայն մեկ զգացում` կարեկցանք, այս վշտի ողջ մասշտաբի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն է առաջանում, որ սա այս ամենը արագ ավարտվի»,-ասել է Հարությունյանը։
Մայիսի 12-ին ռուսական կողմը հայտնել էր, որ Բելգորոդը եւ նրա շրջակայքը ենթարկվել են ուկրաինական բանաի ռմբակոծություններին, որի արդյուքնում զոհվել էր 17 մարդ։