Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով ցանկացած երկխոսության համար, այդ թվում՝ միջնորդների մասնակցությամբ, սակայն իր նպատակներին հասնելու պայմանով։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը այսպես պատասխանել է հարցին, թե արդյո՞ք Մոսկվան պատրաստ է միջնորդների միջոցով Կիեւի հետ բանակցություններին, որի պատրաստակամության մասին The Philadelphia Inquirer պարբերականի հետ զրույցի ընթացքում նախօրեին հայտարարել էր նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նախագահ Պուտինը բազմիցս է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց է ցանկացած հաղորդակցության, ցանկացած երկխոսության համար, որպեսզի հասնենք այն նպատակներին, որոնք մենք դրել ենք մեր առջեւ։ Նախագահը շարունակում է պահպանել յադ բացը, նա մեկ անգամ չէ, որ խոսել է այս մասին»,-ասել է Պեսկովը։