Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցերով հանձնաժողովները աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծեր եւ անցկացրել են մի շարք քննարկումներ։
Պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․
«Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ:
2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը եւ անցկացրել են մի շարք քննարկումներ:
Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով:
Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»: