ԵՄ խորհրդում Բելգիան Եվրամիության նախագահությունը հանձնեց Հունգարիային։ Բուդապեշտը կնախագահի մինչեւ 2024 թվականի վերջ։ Պաշտոնական արարողությունները տեղի են ունեցել Բրյուսելում՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրուի մասնակցությամբ։
«Այսօր Եվրամիության Խորհրդում Հունգարիան Բելգիայից ստանձնեց նախագահությունը։ Մեծ ուրախությամբ կայացավ հանձնման արարողությունը՝ Վարչապետ Ալեքսանդր Դե Կրոի մասնակցությամբ։ Բոլորը երջանիկ են, որ եկել է Եվրոպան կրկին մեծ դարձնելու մեր հերթը»,-X-ի էջում գրել է Օրբանը։
Իրականում Հունգարիան ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնում է մի շարք միջազգային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության շուրջ ԵՄ անդամ երկրների առաջնորդների հետ սուր տարաձայնությունների պայմաններում: Մինչեւ վերջերս Բրյուսելում նույնիսկ առաջարկներ կային Հունգարիային ամբողջությամբ զրկել Եվրամիությունում ձայնի իրավունքից։
Բուդապեշտը արդեն հայտարարել է, որ իր նախագահության առաջնահերթությունները կլինեն Եվրոպայի մրցունակության բարձրացումը, ԵՄ պաշտպանության եւ անվտանգության ամրապնդումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը եւ գյուղատնտեսության զարգացումը` հաշվի առնելով ֆերմերների շահերը։