«Ալիք Մեդիա»-ի տարածաշրջանային մեկնաբան Լիլիթ Գրիգորյանը զրուցել է թուրք լրագրողների, քաղաքագետների եւ դիվանագետների, մտավորականների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ` հասկանալու նրանց մոտեցումները կարգավորման գործընթացի ու տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ:
Հաղորդաշարի նկարահանումներն արվել են Ստամբուլի Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցու տարածքում։
«Վաղը» հաղորդաշարի շրջանակում Լիլիթ Գրիգորյանը զրուցել է Կարսի մշակույթի և արվեստի ասոցացիայի նախագահ, գրող Վեդաթ Աքչայոզի հետ: