Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 2-ին կայցելի Կիեւ, որը կլինի նրա առաջին այցը Ուկրաինա՝ ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների:
Պարբերականի փոխանցմամբ Ուկրաինա Օրբանի այցը կայանում է ԵՄ-ում նախագահությունը Հունգարիային անցնելուց ամիջապես հետո։
Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներից Օրբանը ամենաշատն է քննադատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաեւ հրաժարվել է աջակցել ԵՄ-ին նրա անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի համար։
Օրբանը նաեւ այն քիչ եվրոպացի ղեկավարներից է, ով պատերազմի մեկնարկից հետո հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Եվրամիության գրեթե բոլոր առաջնորդները, բացի նրանից, այցելել են Կիեւ ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի անգամ հրավիրել էր Վիկտոր Օրբանին, սակայն ավելի վաղ Կիեւ էին այցելել Հունգարիայի կառավարության ներկայացուցիչները, բայց ոչ անձամբ վարչապետը։