Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, հուլիսի 2-ին, ժամը 9:00 սահմաններում, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկատվական կենտրոնից, այս պահին ստուգվում է զանգի իսկությունը։
Դեպքի վայրում են ոստիկաններ։