Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ։
Մեզ կայուն Իրան է պետք
-Իսկ այաթոլաների ռեժիմը երկար կյանք ո՞ւնի, ապագա ո՞ւնի, թե՞ կարող ա փլուզվի։
Էստեղ խնդիրը հետեւյալն է. տեսեք, Իսլամական պետությունը 45 տարեկան է։ 10 տարի իշխել է հեղափոխության առաջնորդը՝ պարոն Խոմեյնին։ Հետո մահացել է։ Հետո առաջնորդ է դրվել պարոն Խամենեին, արդեն 35 տարի ինքն առաջնորդ է։ Ինքը առաջացած տարիքում է եւ անընդհատ խոսվում է՝ մեկն ասում է հիվանդ է, մեկն ասում է մահամերձ է, անգործունյա է․․․ Եվ հիմա խոսում են՝ ով է լինելու իր հաջորդը։ Հաջորդը պետք է շատ ուժեղ մարդ լինի, շատ ուժեղ հոգեւորական, որպեսզի կարողանա երկրի ամբողջականությունը պահպանի։ Իմիջայլոց, Հայաստանի շահերից է բխում, որ մեր հարեւան Իրանը լինի կայուն եւ հատկապես տարածքային ամբողջականությունը պահպանվի։