ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորությամբ, ով ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, կամ ինչպես հայտնի է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի ավագ անդամ է։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Սենատոր Վիքերի գլխավորած պատվիրակության կազմում են Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը (հանրապետական, Հվ․ Կարոլինա նահանգ), համանախագահ, սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ նահանգ), որը նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, սենատոր Ջոն Քորնին (հանրապետական, Տեխաս նահանգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը (հանրապետական, Ալաբամա նահանգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Հադսոնը (հանրապետական, Հս․ Կարոլինա նահանգ), ներկայացուցիչների պալատի անդամ Թրենթ Քելին (հանրապետական, Միսիսիպի նահանգ) եւ ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հերիսը (հանրապետական, Մերիլենդ նահանգ)։