Արեւմուտքը, Հայաստանին եւ Ադրբեջանին հրավիրելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ցանկանում է նրանց պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
«Իրենց կործանարար ազդեցությունը աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու ամերիկացիների փորձերի եւս մեկ օրինակ։ Եվրոպայում թուլակամ արբանյակների լիակատար թողտվությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին եւ հարեւաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից» ,-ասել է Նաստասինը։
Նրա խոսքերով արեւմուտքի գործողությունները կարող են անդառնալի հետեւանքների հանգեցնել ոչ միայն Հարավային Կովակսում, այլ նաեւ Եվրսաիայում։
«Եվրատլանտիստների կողմից տարածաշրջանի առանձնահատկությունները հասկանալուց հեռու իրենց բաղադրատոմսերի պարտադրումը հանգեցնում է նոր բաժանարար գծերի առաջացմանը Հարավային Կովկասում եւ կործանարար հետեւանքներ կունենա ոչ միայն այս տարածաշրջանի, այլեւ համաեվրասիական ողջ անվտանգության վրա»,-նշել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը։