Բալթյան երկրները ողջ ուժով փորձում են Հայաստանը «պոկել» Ռուսաստանից եւ հետխորհրդային տարածքում առկա ինտեգրացիոն գործընթացներից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Տալլինը, Ռիգան եւ Վիլնյուսը ծայրահեղ կործանարար գիծ են տանում այնտեղ։ Այժմ նրանք ամբողջ ուժով փորձում են Հայաստանը «պոկել» Ռուսաստանից, օտարել մեր ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմներից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից եւ գայթակղել եվրատլանտյան հեռանկարով»,-նշել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը։