Ադրբեջանը վճռական է իր տարածքում «Հյուսիս-հարավ» միջանցքի ենթակառուցվածքներն ընդլայնելու հարցում։ Այս մասին Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման բաց մասում։
«Մենք վճռական ենք ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքը Ադրբեջանի տարածքում, թեեւ այն ֆիզիկապես գոյություն ունի, բայց չի համապատասխանում այս նախագիծը առավելագույնս օգտագործելու մեր գործընկերների եւ հարեւանների մտադրություններին»,-նշել է Ալիեւը` արձագանքելով «Հյուսիս-հարավի» եւ միջպետական այլ ենթակառուցվածքների շուրջ քննարկումների Պուտինի առաջարկին։
Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները նաեւ բարձր են երկրների միջեւ առկա տնտեսական հարաբերությունները՝ մասնավորապես նշելով առեւտրաշրջանառության աճող դերը։
Պուտինը նաեւ կարեւորել է Ադրբեջանում ռուսաց լեզուն ավելի քան 300 դպրոցներում ուսուցնաելու փաստը։