Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման։ Այս մասին հայտարարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Թբիլիսում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Հայաստանը շահագրգրռված է եւ գործնական ջանքեր է գործադրում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մենք միանգամայն պատրաստակամ ենք եւ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, եւ պատրաստ ենք նաեւ այդ տեսլականին ընդառաջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ։ Ունենք պայմանավորվածություններ եւ կարծում ենք, որ ժամանակն է այդ պայմանավորվածությունները, ինչպես ասում են գետնի վրա իրկանացնել»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը Թբիլիսի է այցելել այսօր։
ՀՀ ԱԳ նախարարության փոխանցմամբ Միրզոյանի ու վրացի գործընկերոջ բանակցությունների օրակարգում են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները: