Ռուսաստանը եւ Թուրքիան շարունակում են ակտիվորեն աշխատել միջազգային քաղաքականության մի շարք կարեւոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Աստանայում կայացած բանակցություններոի ընթացքում, որն ընթացել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մեկնարկի շրջանակներում։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել միջազգային քաղաքականության մի շարք կարեւոր ուղղություններով։ Մենք մշտական կապի մեջ ենք ձեզ հետ, եւ մեր նախարարություններն ու գերատեսչությունները մշտապես փոխանակում են տեղեկատվություն եւ համակարգում դիրքորոշումները հիմնական ուղղությունների վերաբերյալ»,-իր խոսքում նշել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան աշխատում են միջազգային կազմակերպությունների եւ միջազգային միությունների շրջանակներում։
«Մենք շատ ուրախ ենք հանդիպել ՇՀԿ-ի շրջանակում, ես շատ ուրախ եմ մեր նոր հանդիպման համար»,-նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ որոշակի անկում է ապրել առեւտրաշրջանառությունը, որը սակայն կանգնած է դրական մակարդակում եւ դեռ կազմում է 55 մլրդ ԱՄՆ դոլար։