ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր գործընկերներից մեկին նշել է, որ հասկանում է ընտրություններում իր թեկնածության ձախողման հավանականությունը եւ այժմ գնահատում է պայքարը շարունակելու հեռանկարները։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Աշխատակցի խոսքեորվ, ում անունը պարբերականը չի նշում, նախագահը հասկանում է, որ իր մյուս հրապարակային ելույթները, այդ թվում ABC News-ի հետ հուլիսի 5-ին ծրագրված հարցազրույցը, պետք է անպայման լավ ընթացք ունենան, որպեսզի նախընտրական մրցապայքարը կարողանա շարունակել։
Բայդենի մեկ այլ խորհրդական էլ պարբերականին ասել է, որ նախագահը «բավականին լավ հասկանում է իր առջեւ ծառացած քաղաքական մարտահրավերները» բանավեճի ձախողումից հետո։
NY Times-ի հրապարակումից հետո Սպիտակ տունն այն անվանել է «բացարձակ կեղծ»:
«Այս խոսակցությունները հասարակությանը հասանելի դարձած առաջին նախանշաններն են, որ նախագահը լրջորեն մտածում է, թե արդյոք կարող է վերականգնվել աղետալի ելույթից հետ»,-գրում է ամերիկյան պարբերականը:
Կիրակի օրը իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճից հետո նախագահի շտաբը հայտարարել էր, որ չնայած քննադատություններին ու ելույթի ձախողված համարելուն, նա չի հրաժարվի ընտրապայքարից։
Անձամբ Բայդենն էլ, նշել է, որ «երիտասարդ չէ» եւ «նախկինի պես սահուն չի խոսում», բայց մտադիր է հաղթել ընտրություններում։