Բելառուսը պաշտոնապես դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) տասներորդ լիիրավ անդամ։
Աստանայում Կազմակերպության 24-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի առաջարկով մեկնարկել է Բելառուսի ՇՀԿ-ին անդամակցության փաստաթղթերի ստորագրումով։ Նրա նշել է, որ Բելառուսը «կարճ ժամանակահատվածում ավարտել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը ՇՀԿ-ին անդամակցելու ճանապարհին»։
2001 թվականին հիմնադրված Կազմակերպությունում մինչ այս լիիրավ անդամի կարգավիճակ ունեին Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ Բացի այդ, դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանն ու Մոնղոլիան։ ՇՀԿ-ն ունի նաեւ երկխոսության 14 գործընկեր երկիր, որոնց թվում են Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։
ՇՀԿ-ին Բելառուսի անդամակցելու գործընթացը մեկնարկել էր 2022 թվականից՝ Սամարղանդում սեպտեմբերին կայացած գագաթնաժողովի ժամանակ անդամ երկրների ղեկավարների որոշման հիման վրա։