Միացիալ Թագավորությունում 2019 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրողների մեծամասնության քվեն ստացած կուսակցությունը (կամ կոալիցիան) կձեւավորի նոր կառավարություն եւ կնշանակի նոր վարչապետ։
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ին եւ կփակվեն տեղական ժամանակով ժամը 22-ին։
Ընտրողների զգալի մասը արդեն քվեարկել է փոստով։ Մյուսները կքվերակեն ընտրատեղամասերում, որտեղ առաջին անգամ համընդհանուր ընտրությունների ժամանակ պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Նման կարգը ներդրվել է նախորդ տարվանից, սակայն փաստաթղթերի շրջանակը չափազանց լայն է՝ սկսած անձնագրերից (նույնիսկ ժամկետանց) մինչեւ թոշակառուների համար նախատեսված ավտոբուսի տոմսերը։
Խորհրդարանում կա 650 տեղ, պարզ մեծամասնության համար անհրաժեշտ է 326 մանդատ։ Տեղերի համար պայքարում են բրիտանական երկու հիմնական կուսակցությունները․ իշխող պահպանողականները եւ թագավորական ընդդիմությունը՝ ի դեմս լեյբորիստների: Նրանց հետ նաեւ կմրցակցեն Լիբերալ-դեմոկրատների, Կանաչների, Reform UK-ից ծայրահեղ աջերի, ինչպես նաեւ Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի տեղական կուսակցությունները:
Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո կսկսվի ձայների հաշվարկը։ Միեւնույն ժամանակ կհրապարակվեն նաեւ հարցումների արդյունքները։