Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության ինտեգրված եւ ներառական մոդելի կառուցման կողմնակից է: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա կապակցությամբ հղած շնորհավորական նամակում։
Դրանում Ալիեւը մասնավորապես նշում է, որ Բաքուն որպես հարաբերությունների կարգավորման նախաձեռնող մշտապես է քաղաքական կամք դրսեւորել խաղաղության օրակարգը առաջ մղելու համար։
«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը եւ խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին մշտապես աջակցելուն»,-ասվում է Ադրբեջանի նախագահի ուղերձում։