Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասաց ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նշենք, որ այսօր ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին փոխելու հավանականության մասին հայտնել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք շուտով նոր դեսպան ենք ունենալու Ռուսաստանի Դաշնությունում: Հուսամ, որ կունենանք: Թեկնածությունը ներկայացված է, սպասում ենք նշանակմանը»,–ասել էր ԱԺ նախագահը:
Գալուզինն էլ այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ասել էր․ «Որեւէ երկրում դեսպանի թեկնածությունը որոշելը ուղարկող պետության իրավասությունն է: Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է»։
ՌԴ փոխարտգործնախարարը նաեւ ահվելել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից, ավելացնելով, որ նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերություններում։