Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այցով ժամանել է Մոսկվա, այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում կատարելով Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասիին։
Լրատվամիջոցը մեջբերում է Հավաշիի խոսքերը, ով նշել է, որ Օրբանը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք «իր խաղաղապահ առաքելության շրջանակներում» եւ ծրագրում է հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատելով Օրբանի այցի մասին տեղեկությունները նշել է, որ քննարկման թեմաները առնչվելու են նաեւ Ուկրաինայում ընթացող հակամարտությանը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, մեկնաբանելով Օրբանի այցը Մոսկվա, հայտարարել է, որ «զիջումները չեն կանգնեցնի Պուտինին»։
«Միայն միասնությունն ու վճռականությունը ուղի կհարթի Ուկրաինայում համապարփակ, արդար եւ կայուն խաղաղության համար», — նշել է Ֆոն դեր Լեյենը։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Վիկտոր Օրբանը ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ այցելել էր Կիեւ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բանակցությունների ընթացքում Օրբանը Զելենսկիին կոչ էր արել մտածել նախ հրադադարի եւ հետո նոր Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու մասին։
Հիշեցնենք, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներից Օրբանը ամենաշատն է քննադատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաեւ հրաժարվել է աջակցել ԵՄ-ին նրա անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի համար։
Օրբանը նաեւ այն քիչ եվրոպացի ղեկավարներից է, ով պատերազմի մեկնարկից հետո հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: