Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանի հետ։
Գոնե մի փաստաթուղթ լինի
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինձ թվում է, 2020 թվականից սկսած անընդհատ ուղերձներ է հղում, որ պատրաստ է ստորագրելու ցանկացած պայմանագիր։ Նույնիսկ վերնագիրն էլ կարեւոր չի։ Սկզբում բանակցում էին խաղաղության պայմանագրի շուրջ։ Հետո ասեցին, որ վերնագիրը լինելու է երկու պետությունների միջեւ հարաբերութունների հաստատման։ Բայց Հայաստանի կառավարության դիրքորոշումը ես այսպես եմ հասկանում։ Եթե չորս տարի արտաքին քաղաքականության մեջ դու ունես միայն սարսափելի բացասական լուրեր, շատ մեղմ ասած, հասկանալի է, որ քեզ պետք է որեւէ դրական օրակարգ։ Եվ այս պարագայում ցանկացած փաստաթուղթ, անկախ նրանից՝ դա ինչ ա կոչվում, որում կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրությունը, դու երկրի ներսում կարող ես ներկայացնել որպես արտաքին քաղաքական հաջողություն եւ ասել՝ տեսեք մեր խաղաղության օրակարգը ինչ-որ մի բան տվեց։