Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին պնդում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայմանը Սահմանադրության փոփոխությունն է։
«Խաղաղության պայմանագրի քննարկման հետ կապված բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունը դեռեւս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ամբողջությամբ խաղաղության հասնելու համար, այս գործոնը պետք է վերացվի»,-ասել է Բայրամովը։
Նրա խոսքերով Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը երկրի ինքիշխանության շուրջ սպառնալիքների չեզոքացումն է, որի համար Ադրբեջանի շահերին համապատասխան քաղաքականություն է իրականացվում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։