ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ռազմական ստորաբաժանումները Ադրբեջանի եւ Ուզբեկստանի ստորաբաժանումների հետ կանցկացնեն «Բիրլեստիկ-2024» զորավարժությունը։
Ղազախստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ զորավարժությունները կտվեն մինչեւ հուլիսի 17-ը եւ կանցկացվեն երկրի «Օիմաշա» հրաձգարանում, ինչպես նաեւ Կասպից ծովում՝ Թոքմակ հրվանդանից երկու կիլոմետր հեռավորության վրա:
«Զորավարժություններին կներգրավվի մոտ 4 հազար զինվորական եւ մինչեւ 700 միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա։ Մարտավարական դրվագները կխաղարկվեն ցամաքային եւ օդային հետախուզական խմբերի, ռազմածովային հատուկ նշանակության ուժերի, բանակի եւ առաջնագծի ավիացիայի անձնակազմի, ռազմանավերի եւ մոտորանավերի, հրետանու անձնակազմի, գրոհային եւ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ»,-ասվում Ղազախստանի ՊՆ հաղորդգրության տեքստում։