Հայաստանի արտգործնախարարությունը հաստատում է, որ հուլիսի 9-10-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գործընկերների ձեւաչափով անցկացվող միջոցառմանը։
Գերատեսչությունը նաեւ նշում է, որ աշխատանքային այցի շրջանակներում Միրզոյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։
Այցի շրջանակներում ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ։