ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը հուլիսի 8-11-ը կայցելի Հայաստան։ Այս մասին ասվում է կառույցի ինստագրամյան էջում հրապարակված գրառման մեջ։
Դրանում նշվում է, որ Փաուերը այցելում է որպեսզի հաստատի Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծի ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին եւ առաջ մղի Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։
Այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ տնօրենը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Նախատեսված է նաեւ հանդիպում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ, որպեսզի ընդգծի տեղահանվածների կյաքը բարելաեւելու նպատակով Հայաստանի կառավարությանը հումանիտար, հոգե-սոցիալական եւ առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու հարցում ԱՄՆ ուժեղացող աջակցությունը։