Եկել է ժամանակը, որ հայկական կողմը տարածքային պահանջների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ծառայության 105-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ։
Բայրամովը ելույթի ընթացքում նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության եւ երկխոսության կողմնակից է։
«Անցյալում մնացած հակամարտության ավարտից հետո նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում նոր իրողություններ կառուցելու, խաղաղության, կայունության եւ համագործակցության համար»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։