ՄԱԿ-ի դիտորդական խումբը հայտարարել է, որ մեծ հավանականությամբ Կիեւի մանկական հիվանդանոցին՝ «Օխմատդետին» հարվածը հասցրել են ռուսական զորքերը։
Դիտորդներըն ընդգծում են, որ տեսագրությունները եւ տարածքի գնահատումը ցույց են տվել, որ հիվանդանոցը խոցվել է ռուսական, այլ ոչ թե ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռով, ինչպես պնդում են Ռուսաստանի իշխանությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելության ղեկավար Դանիել Բելը։
ՄԱԿ-ը Կիեւի մանկական հիվանդանոցի վրա հարձակումն անվանել է ռուսական ամենասարսափելի հարձակումներից մեկը լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր:
Հուլիսի 8-ին Կիեւի վրա ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով զոհվել է 32 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, հարյուրից ավելի մարդ վիրավորվել է։
«Օխմատդետում» զոհվել են երկու մարդ, 32-ը ստացել տարբեր մարմնական վիրավորում։